Ուսումնական ծրագրեր
Մասնագիտական ուղղություններ, ուսումնական առարկաներ, տարիքային պահանջներ և դասացուցակ

Գրաֆիկա
Գրաֆիկայի դասաժամերին սաները յուրացնում են ձեռքի տպագրության և գրաֆիկական նյութերի առանձնահատկությունները։ Լինոտպագրության տախտակների փորագրումից մինչև գրքային նկարազարդում և հայկական դասական էստամպի ավանդույթներ։ Զարգացնում է ձեռքի ճշգրտություն, նյութի զգացողություն և մտածողության հստակություն։

Գունանկար
Գունանկարի բաժնում աշակերտները սովորում են տեսնել շրջակա աշխարհի գունային բազմազանությունը, ըմբռնել լույսի և ստվերի փոխազդեցությունը, տիրապետել տարբեր նյութերին՝ գուաշ, ակվարել, տեմպերա, յուղաներկ։ Ուսուցումն ընդգրկում է նատյուրմորտի, բնանկարի, դիմանկարի ժանրերը, ինչպես նաև պարտադիր պլեներային պարապմունքներ։

Գծանկար
Գծանկարը կերպարվեստի բոլոր ճյուղերի հիմքն է։ Դպրոցի մեթոդաբանությունը հիմնված է կառուցողական մտածողության զարգացման վրա. աշակերտը նախ հասկանում է առարկայի ներքին կմախքը և երկրաչափությունը, նոր անցնում լուսաստվերային մոդելավորմանը։

Մանրանկար
Մանրանկարչության ուղղությունը դպրոցի այցեքարտերից է։ Աշակերտները ուսումնասիրում են հայկական միջնադարյան ձեռագրերի հարուստ մշակույթը՝ թռչնագրեր, կենդանագրեր, տերունական պատկերներ, խորանների զարդաքանդակներ։ Յուրացվում է նուրբ վրձնահարվածների տեխնիկան և բնական պիգմենտներով աշխատանքը։

Ստեղծագործություն
Ստեղծագործության դասաժամը միավորում է գծանկարի, գունանկարի և գրաֆիկայի հմտությունները։ Աշակերտները սովորում են գաղափարից հասնել ավարտուն կտավի կամ գրաֆիկական թերթի. կատարվում են բազմաթիվ որոնողական էսքիզներ, ուսումնասիրվում է ռիթմը, կոմպոզիցիոն կենտրոնը, մասշտաբը և հուզականությունը։

Արվեստի պատմություն
Արվեստի պատմության դասընթացը ձևավորում է աշակերտի գեղագիտական աշխարհայացքը, քննադատական միտքը և արվեստը հասկանալու, վերլուծելու կարողությունը։ Ուսումնասիրվում են համաշխարհային գլուխգործոցները, հայկական մշակույթի հիմնարար փուլերը և 20-րդ դարի հայկական գեղանկարչության վերելքը։