Մրցույթներ•28 նոյեմբերի, 2025 թ.•Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոց
Մեր սաների փայլուն հաղթանակները քաղաքային մանկական կերպարվեստի ստուգատեսում
Երևանի քաղաքապետարանի կազմակերպած ամենամյա մրցույթում դպրոցի յոթ սաներ արժանացել են 1-ին և 2-րդ կարգի դիպլոմների։

Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի և երաժշտական դպրոցների ամենամյա ստուգատես-մրցույթում Մինաս Ավետիսյանի անվան դպրոցի սաները գրանցել են տպավորիչ արդյունքներ։
Հատկապես բարձր գնահատականների են արժանացել «Հայկական մանրանկարչություն» և «Լինոտպագրություն» անվանակարգերում ներկայացված գործերը, որոնք առանձնացել են տեխնիկական բարդությամբ և գեղարվեստական հասունությամբ։
Շնորհավորում ենք մեր բոլոր մանկավարժներին և նրանց տաղանդավոր աշակերտներին։
Երևանի «Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոց» ՀՈԱԿ