+374 10 207223
/
Minas Avetisyan
ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Պլեներ14 հոկտեմբերի, 2025 թ.Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոց

Աշնանային մեծ բացօթյա պլեներ Քանաքեռ-Զեյթունի Մինաս Ավետիսյանի պուրակում

Դպրոցի սաները մոլբերտներով ու գույներով դուրս եկան բնության գիրկ՝ պատկերելու աշնանային Երևանի ոսկեգույն երանգները։

Աշնանային մեծ բացօթյա պլեներ Քանաքեռ-Զեյթունի Մինաս Ավետիսյանի պուրակում

Ավանդական աշնանային պլեներն այս տարի անցկացվեց վերջերս բարեկարգված Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգում։ Ավելի քան 60 աշակերտներ իրենց ուսուցիչների հետ միասին աշխատեցին բաց երկնքի տակ։

Պլեները երեխաներին սովորեցնում է արագ որսալ բնական լույսի փոփոխությունը, գտնել հետաքրքիր անկյուններ և աշխատել անմիջական տպավորությամբ։

Լավագույն էտյուդներն ընտրվել են դպրոցի ճեմասրահում կայանալիք «Աշնան մեղեդիներ» ցուցադրության համար։

Երևանի «Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոց» ՀՈԱԿ